Ուկրաինայի իշխանությունները մտադիր են Ղրիմի ու Դոնբասի համար Ռուսաստանից առնվազն 1 տրլն դոլարի փոխհատուցում պահանջել: Այս մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հոկտեմբերի 10-ին կայացած  ճեպազրույցի ընթացքում, հայտնում է «112 Ուկրաինա» հեռուսատաալիքը:

«Իրավական տեսակետից մենք Ռուսաստանի դեմ երկու հիմնական պահանջ ունենք, ու այդ երկու իրավական գործերն էլ վերաբերում են Ղրիմի միացմանը Ռուսաստանին եւ Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններին Ռուսաստանի միջամտությանը»,- հայտարարել է Ուկրաինայի վարչապետը:

Ընդ որում Յացենյուկը շեշտել է, որ 1 տրլն դոլարի պահանջը միայն «առաջին հայցով  է՝   Ղրիմի համար», սակայն կորոստների վերջնական գումարը շատ ավելի մեծ է լինելու, քանի որ «միջամտությունը շարունակվում է»: Վարչապետը նաեւ շեշտել է, որ ուկրաինական ընկերություններն ու բանկերը մտադիր են «Ռուսաստանի հետ դատվել բոլոր դատարաններում»: