PKK-ն (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) ահաբեկչական կազմակերպություն չէ։ Այս մասին հայտարարել է Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախագահ Թահիր Էլչին։
Թուրքական CNNturk-ի «Անկողմնակալ շրջան» հաղորդման ժամանակ Դիաբեքիրի փաստաբանների պալատի նախագահ Թահիր Էլչիի հայտարարությունը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։
Թահիր Էլչին հայտարարել է. «PKK-ն ահաբեկչական կառույց չէ։ Եթե PKK-ն որոշ ահաբեկչական բնույթի գործողություններ է անում, միեւնույնն է, PKK-ն զինված քաղաքական շարժում է, որը լուրջ աջակցություն ունի քաղաքական պահանջներ ունեցող հասարակությունից»։





























