Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում խորհրդարանի շենքի առաջ զանգվածային հանրահավաք է, որը կազմակերպել են «Սոցիալիստների կուսակցությունն» ու «Մեր կուսակցությունը»:

Ակցիային մի քանի հազար մարդ է մասնակցում: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը: Ընդդիմությունը մտադիր է փակել խորհրդարանի շենքի ելքերն ու մուտքերը այնքան ժամանակ, քանի դեռ ազգի ընտրյալները որոշում չեն կայացրել խորհրդարնի խոսնակ Անդրիան Կանդուի, վարչապետ Վալերի Ստրելեցի ու նախագահ Նիկոլայ Թիմոֆթիի հրաժարականի մասին:

Ցուցարարները վանկարկում են «Մոլդովա», «Կորչեն օլիգարխները», «Հրաժարական»:

Բողոքի ցույցները Քիշնեւում սկսվել են սեպտեմբերի վերջից: