ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը  հրաման է ստորագրել՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք  (հավաստագիր) ստանալու հարցաշարում փոփոխություն կատարելու վերաբերյալ: 

Ըստ այդմ՝ ՀՀ  կրթության եւ գիտության նախարարի 2015  թվականի մարտի 10-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման հարցաշարը հաստատելու մասին» թիվ 141- Ա/Ք հրամանի հավելվածը  շարադրվել է նոր խմբագրությամբ: Հարցաշարը հրապարակվել է  ՀՀ ԿԳՆ պաշտոնական   կայքում եւ  «Կրթություն» շաբաթաթերթում: