Սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվողները խուսափում են նախագծի բովանդակությանն անդրադառնալ, քանի որ վերջնական տարբերակում բոլոր մտահոգությունների պատասխանները տրված են: Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:

«Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերջնական տարբերակում նաեւ ընդդիմադիր ուժերի առաջարկներն են ընդգրկվել: տեղ են գտել նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացրած բազմաթիվ առաջարկներ: Կարծում եմ, որ «Ոչ»-ի շարժման անդամները չեն կարող սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն իշխանափոխության վերածել»,- ասաց Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ իրադարձությունները, որոնք տեղի ունեցած մինչեւ հոկտեմբերի 5-ին խորհրդարանում կայացած քվեարկությունը, ցույց տվեցին, որ քաղաքական կոնսոլիդացիան կայանալու է:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: