Մոսկվան ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի ինտեգրացիոն գործընթացները զուգակցելու առաջարկներ է փոխանցել ԵՄ-ին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Ալեքսեյ Մեշկովը։
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ պարոն Խրիստենկոն, որը Եվրասիական մեր հանձնաժողովի նախագահն է, Եվրահանձնաժողովի նախագահ պարոն Ժան-Կլոդ Յունկերին նամակ է ուղարկել, եւ որքան ես գիտեմ, այդ փաստաթուղթը նրան է փոխանցվել իր դիվանագիտական խորհրդականի միջոցով»,- ասել է նա, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։




























