Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հանրապետության նախագահի ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն հաղթել է երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն:

Ըստ ԿԸՀ վերջնական տվյալների ՝ Լուկաշենկոն հավաքել է քվեարկությանը մասնակցած ընտրողների 83.5 տոկոսը:

Նախօրեին ԿԸՀ-ն ուղղել էր ընտրողների մասնակցության ու ձայների բաշխման վերաբերյալ տվյալները: ԿԸՀ նախնական տվյալներով, Լուկաշենկոն ընտրություններում հաղթել է իր համար ռեկորդային 83.49 տոկոսով:

Բելառուսի նախագահի ընտրությունները կայացել են հոկտեմբերի 11-ին: