Կոտայքի մարզում դեռեւս չի ձեւավորվել Սահմանադրական փոփոխությունների նախագծի հանրաքվեի քարոզչական շտաբ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, որn ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի փեսան է:

«Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչության ուղղությամբ դեռեւս ոչինչ արված չի մեր մարզում: Շտաբ ձեւավորված չէ, ոչ ոք նման հանձնարարական չի տվել, Կենտրոնական շտաբն էլ ձեւավորված չէ»,-ասաց մարզպետը:

 Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6–ին: