ԼՂՀ բանակը այսուհետ եւս շարունակելու է իր աջակցությունը անհետ ճակատագրի արժանացած ազատամարտիկների հարազատներին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ԼՂՀ Անհետ կորած ազատամարտիկների հարազատների միության ստեղծման 17 ամյակին նվիրված միջոցառման ժամանակ նշել է ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Բանակի հրամանատարը ներկաների ուղեկցությամբ շրջայց է կատարել թանգարանում, հետաքրքրվել միության կողմից իրականացվող գործունեությամբ եւ վստահեցրել, որ բանակը այսուհետ եւս շարունակելու է իր աջակցությունը անհետ ճակատագրի արժանացած ազատամարտիկների հարազատներին:





























