Արտաշատը Սուրբ Հովհաննես եկեղեցում պատրաստվում են վարչապետ Հովիկ Աբրահամյանի թոռների կնունքի արարողությանը։ NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ արարողության մասնակիցները դեռ չեն ժամանել, սակայն եկեղեցում տարածքում արդեն մի քանի ժամ մեծ թվով ոստիկաններ կան։
Եկեղեցին զարդարված է ծաղիկներով։ Հավատացյալներն առայժմ ազատ ելումուտ են անում եկեղեցի։
Սպասվում է, որ վարչապետի թոռների կնունքին կմասնակցի քաղաքական ամբողջ էլիտան։
Նշենք, որ ըստ տարածված տեղեկություննեին, Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի թոռների կնունքի քավորը «Տաշիր գրուպի» սեփականատերՍամվել Կարապետյանն է, իսկ Հովիկ Աբրահամյանի դստեր երեխաներինը` Գագիկ Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ Սուրբ Հովհաննես եկեղեցին կառուցվել է Հովիկ Աբրահամյանի միջոցներով, բացումը տեղի է ունեցել 2015թ. ամռանը։

































