Ռուսաստանը հետագայում եւս մարդասիրական աջակցություն կտրամադրի Սիրիային եւ  կօգնի իր այն քաղաքացիներին, որոնք նախատեսում են ժամանակավորապես լքել հանրապետությունը, ասվում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում: 

«Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի անհրաժեշտ մարդասիրական աջակցությունը տրամադրել  Սիրիայի բարեկամական ժողովրդին, ինչպես նաեւ կօգնի ռուսական այն քաղաքացիներին, որոնք կարող են ցանկություն հայտնել ժամանակավորապես մեկնելու Սիրիայի Արաբական Հանրապետությունից», - նշված է ԱԳՆ կայքում, տեղեկացնում է  Gazeta-ն: