Արագածոտնի մարզի Արտենի գյուղում 6 ամիս անց դեռ չեն փոխհատուցել մայիսի 15-ին տեղացած կարկուտի հասցրած վնասները: Այս մասին այսօր` հոկտեմբերի 17-ին, ,NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանը՝ նշելով, որ գյուղացիները ցանկանում են, որ որպես փոխհատուցում հակակարկտային կայաններ տեղադրվեն:
«Մի քանի ամիս առաջ դիմել ենք կառավարությանը, սակայն մինչեւ հիմա նորություն չկա»,-ասաց գյուղապետը:
Նշենք, որ մայիսի 15-ի տեղացած կարկուտից 60-80 տոկոսով վնասվել էր համայնքի ծիրանենու 160 հա այգիները, 40-60 տոկոսով խաղողի 25 հա այգիներ, իսկ խնձորենին եւ սալորենին շատ չի վնասվել, քանի որ պտուղը փոքր է եղել:





























