Հոկտեմբերի 16-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Վրացական փողոցի 15 շենքի բնակչուհի Աստղիկ Վ.-ն եւ հայտնել, որ ամուսնու հետ վերադառնալով տուն՝ նկատել են մի երիտասարդի, որը դուրս գալով իրենց բնակարանից՝ դիմել է փախուստի: Իրենք անմիջապես մտնելով տուն պարզել են, որ բնակարանից գողացել են 380.000 դրամ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ ոստիկանության ծառայողները նույն օրը, ժամը 15.10-ին, Վրացական փողոցի 21/2 շենքի մի բնակարանից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 30-ամյա Արամայիս Հ.-ին:

Պարզվել է, որ գողությունը կատարել է վերջինս:

Գողոնը մասամբ առգրավված է:

Արամայիս Հ.-ն ձերբակալված է:

Կատարվում է քննություն: