Bloomberg -ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների համար պատասխանատու է երկրի նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը:
«Ասեք ինչ ուզում եք՝ բայց Առեւտրի համաշխարհային կենտրոնը նրա կառավարման տարիներին է ոչնչացվել: Մեղադրենք նրան, թե ոչ՝ միեւնույն է նա էր նախագահը: Համաշխարհային առեւտրի կենտրոնը ոչնչացվել է նրա կառավարման տարիներին»,- ասել է նա, հայտնում է Gazeta-ն:
Ջեբ Բուշն արձագանքել է եղբոր հասցեին արված մեղադրանքին՝ հայտարարելով, որ Ջորջ Բուշը ճգնաժամի ժամանակ երկիրն էր պաշտպանում:




























