Ռուսական օդանավերն անցյալ օրվա ընթացքում սիրիական Լաթաքիայից  36 ռազմական թռիչք են իրականացրել եւ  49 ավիահարված հասցրել, տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրությունը: 

Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի խոսքով, ռուսական ավիացիան ոչնչացրել է գրոհայինների՝ Սալմա քաղաքի մոտ տեղակայված բազան:  Վկայակոչելով հետախուզության տվյալները՝ գեներալ-մայորը տեղեկացրել է, որ այդ բազայում «արտասահմանցի հրահանգիչները» «Իսլամական պետության» ահաբեկիչներին մարզել են դիվերսիոն պատերազմ մղելու համար, տեղեկացնում է Gazeta-ն:

Կոնաշենկովը հավելել է, որ ավերված բազայում զենք էր պատրաստվում եւ աշխատանք էր տարվում «խաղաղ բնակչության եւ փախստականների շրջանում» դա օրինականացնելու ուղղությամբ: