Ավստրալիայի բնիկների՝ աբորիգենների ներկայացուցիչն առաջին անգամ ընտրվել է երկրի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի անդամ, հաղորդում է բրիտանական Sky News հեռուստաալիքը:
Ինչպես հայտնի է դարձել շաբաթ երեկոյան ձայների հաշվարկից հետո, Արեւմտյան Ավստրալիա նահանգից Լիբերալ կուսակցության ներկայացուցիչ Քեն Ուայաթն իր լեյբորիստ մրցակցին հաղթել է համարյա հազար ձայնով,:
«Պատմաբաններն ու վերլուծաբանները դեռ վերլուծելու են, թե ինպես պատահեց, որ նահանգի ընտրական հանձնաժողովն ընտրեց աբորիգենին»,- ասել է Ուայաթը: Նա նշել է, թե ընտրությունների ժամանակ ռասիստական բովանդակության նամակներ է ստացել:
«Ես ողջ կյանքում բախվել եմ ռասիզմի հետ, 60-ականներին, 70-ականներին, 80-ականներին»,- հայտարարել է խորհրդարանի նորաթուխ պատգամավորը:
Լիբերալ կուսակցության փոխնախագահ Ջուլիա Բիշոպը հայտարարել է, թե ուրախ է ողջունել աբորիգեն պատգամավորին խորհրդարանում:
Նշենք, որ նախկինում Ավրստալիայի սենատի պատգամավոր էր դարձել Նեվիլ Բոները:
Խորհրդարանն ընտրվում է 150 մեծամասնական ընտրատարածքներից:



























