ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան անցյալ օրվա ընթացքում 19 ավիահարված է հասցրել Իրաքում եւ Սիրիայում  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին, ասվում է ԱՄՆ ՌՈՒ-ի Կենտրոնական հրամանատարության ամենօրյա ամփոփագրում:  

Սիրիայի տարածքում երկու հարված է հասցվել, ոչնչացվել է ԻՊ-ի մի ավտոմեքենա եւ մի ռազմական մարզական օբյեկտ, տեղեկացնում են ամերիկացի զինվորականները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Իրաքում ռազմական գործողությունները ծավալվել են Մոսուլ եւ Էր-Ռամադի քաղաքներում: Իրաքում 17 հարվածի հետեւանքով ոչնչացվել են մարտական դիրքեր, զենքի պահեստներ, հրետանային սպառազինություն, ավտոմեքենաներ, գնդացիրներ եւ ինքնաշեն պայթուցիկ սարքեր: Ինչ վերաբերում է ԻՊ-ի մարդկային կորուստներին, ամերիկացի զինվորականների տվյալներով, երեք ահաբեկիչ է տուժել: 

ԱՄՆ-ն ու իր մի շարք դաշնակիցներ անցյալ տարվա օգոստոսից ավիահարվածներ են հասցնում ԻՊ-ի դիրքերին Իրաքում եւ անցյալ տարվա սեպտեմբերից՝ Սիրիայում, սակայն Սիրիայի տարածքում ավիահարվածներն իրականացվում են առանց այդ երկրի կառավարության հետ համաձայնեցման: