Saab ավտոմեքենաների արտադրությունը Շվեդիայից կտեղափոխվի Թուրքիա:
Ըստ Auto Mail.ru-ի, National Electric Vehicle Sweden AB (NEVS) ընկերությանն են պատկանում 2002 թվականի Saab 9-3-ի իրավունքը եւ շվեդական Տրոլհետանեում գտնվող Saab-ի գործարանը: Իսկ հիմա նշված բոլոր ակտիվները վաճառվել են թուրքական կողմից, այդ պատճառով մոտ ապագայում արտադրական հզորությունները Շվեդիայից կտեղափոխվեն, ինչի շնորհիվ արտադրության տեղայնացումը պետք է հասնի 85%-ի:
Նոր ապրանքանիշի ներքո առաջին մեքենաները կթողարկվեն 2020 թվականից ոչ շուտ, ընդ որում, «թուրքական ավտոմեքենան» կարտրադրվի տարբեր թափքերով եւ շարժիչներով, իսկ արտաքինից, որոշ լուրերի համաձայն, կնմանվի Saab 9-3-ի հիման վրա ստեղծված Cadillac BLS-ին:
Ինչ վերաբերում է NEVS-ին, որն արդեն պատկանում է չինացիներին. ընկերության ապագան էլեկտրամոբիլների արտադրությունն է: Dongfeng կոնցեռնի հետ ընկերությունը գործարան է կառուցում Չինաստանում, որտեղ էլ արտադրելու են էլեկտրական մեքենաները:




























