Ադրբեջանում որոշել են «խավիարային դիվանագիտությունից» անցնել մետաքսե շարֆերով կաշառելուն:
Ըստ Aze.az-ի, այդ ոլորտում առաջամարտիկը «Art Scarves by Menzer Hajiyeva» ապրանքանիշի հիմնադիր Մենզեր Հաջիեւան է:
«Մեզ մոտ առաջին աստղն իտալացի դերասանուհի Օռնելա Մուտին է եղել: Նրան շարֆ են նվիրել Բաքու կատարած այցի ժամանակ եւ, ինչպես մեզ պատմեցին, նա հիացած էր: Մենք նռան պատկերով եւ անվան տառերով շարֆ ենք նվիրել ֆրանսիացի երգչուհի Լարա Ֆաբիանին, ինչպես նաեւ օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյին: Մեր շարֆը կարելի է տեսնել ամերիկացի հայտնի գործիչ, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մոտ: Մենք նրա համար եզակի նմուշ ենք պատրաստել եւ նվիրել Ադրբեջանի անունից: Հիլարի Քլինթոնն այնքան սիրալիր գտնվեց, որ նամակ գրեց մեզ՝ շնորհակալություն հայտնելով նվերի համար եւ հաջողություն մաղթելով մեր ապրանքանիշին»,- հաղորդել է Հաջիեւան:





























