Վրաստանի ԱԳ նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին հոկտեմբերի 19-ին պաշտոնական առաջին այցով կմեկնի Ադրբեջան: Այս մասին գրում է Թրենդ գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ին:

Այցի ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացման հետ կապված հարցեր:

Սա Վրաստանի ԱԳ նախարարի պաշտոնում Գեորգի Կվիրիկաշվիլիի առաջին արտասահմանյան այցն է: