Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով հանրապետության ազգային ակադեմիայի սեյսմիկ ծառայությանը։ Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 03.40-ին՝ մայրաքաղաքից 155 կմ հարավ-արեւելք հեռավորության վրա։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 3,3 բալ, խորությունը՝ 50 կմ։