Ուկրաինայի Սումայի մարզային ունիվերսալ գրադարանում Կոմիտասին նվիրված ցուցահանդես է բացվել։

Հայ համայնքի աջակցությամբ բացված ցուցահանդեսում ներկայացված են մեծ երգահանի կյանքի մասին պատմող գրքեր եւ հոդվածներ, նոտաների հրատարակություններ, ձայնագրությւոններ, նաեւ հայտնի նկարիչների նկարների կրնօրինակներ՝ նվիրված Կոմիտասին, հաղորդում analitikaua.net կայքը։

Առանձնակի տեղ  է զբաղեցնում Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմը ուկրաիներենով, Միրոն Նեստերչուկի թարգմանությամբ։