Երեւանում այս գիշեր 3 քաղաքացի հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

NEWS.am-ին հիվանդանոցից հայտնեցին, որ վիրավորները վիրահատվել են, վիճակները բավարար է:

Ոստիկանությունից հաստատեցին, որ նման դեպք է գրանցվել: Դեպքի հանգամանքները պարզվում են: