ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկով եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երեւանի Կոմիտասի պողոտայի եւ Կասյան փողոցի խաչմերուկում, ինչպես նաեւ «Մալիբու» սրճարանի հարեւանությամբ կազմակերպված գյուղատնտեսական մթերքների բացօթյա շուկաները, հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ, կգործեն ամեն օր:
Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Ըստ այդմ, առեւտրի եւ սպասարկումների վարչությանն ու Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է ապահովել գյուղմթերքի բացօթյա շուկաների ամենօրյա աշխատանքի կազմակերպման համար անհրաժեշտ միջոցները:





























