Լիբանանի անվտանգության ուժերը երկուշաբթի Բեյրութի միջազգային օդանավակայանում ձերբակալել են սաուդյան արքայազն Աբդել Մոհսեն բեն Վալիդ բեն Աբդել Ազիզին: Ինչպես հաղորդել է արբանյակային «Ալ-Մայադին» հեռուստաալիքը, ստուգման արդյունքում նրա մոտ թմրանյութի մեծ բեռ է հայտնաբերվել:
Նախնական տվյալների համաձայն, առգրավվել է 2 տոննա ընդհանուր քաշով 40 փաթեթ, բայց թմրանյութի անունը չի հիշատակվում: Արքայազնը պատրաստվում էր Բեյրութից հեռանալ մասնավոր ինքնաթիռով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:





























