Նավթի համաշխարհային գները  շարունակում են աճել՝ նախորդ շաբաթ կտրուկ անկումից հետո, սակայն վերլուծաբանները նախկինի պես կանխատեսում են, որ կդանդաղի սպառման տեմպը եւառաջիկա ամիսներին կպահպանվի նավթի ավելցուկը: Այդ մասին են վկայում գործարնքների տվյալները:

Երեւանի ժամանակով 13.00-ին, Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,56 տոկոսով՝ հասնելով 48,26 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,68 տոկոսով՝ հասնելով 44,91 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Նավթի գները կարող են կտրուկ նվազել այն բանի հետ կապված, որ նավթամթերքի պահպանման համաշխարհային հզորությունները մոտ են իրենց սպառմանը, ինչը հումքի շուկայի գերհագեցման եւս մեկ գործոն է: Այս մասին նշված է Goldman Sachs բանկի զեկույցում, հաղորդում է «Ռեյթերը»:

ANZ բանկի վերլուծաբանները կարծում են, որ նավթի պահանջարկը մինչեւ տարեվերջ թույլ կլինի: