Ստամբուլում ուղեւորատար ավտոբուսի եւ մեքենայի բախումից զոհվել է 5 մարդ, եւս 5-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Milliyet պարբերականը։

Ավտովթարի ենթադրյալ մեղավորը մեքենայի վարորդն է եղել, որը, փախչելով ոստիկանների հետապնդումից, դուրս է եկել ավտոբուսների համար նախատեսված գիծ եւ չի կարողացել խուսափել բախումից։ Մեքենայում եղել է 6 մարդ, որոնցից 5-ը ստացած վնասվածքներից մահացել են, փոխանցում է Gazeta-ն։