Կոլումբիայի կենտրոնական հատվածում՝ Բոյակայի դեպարտամենտում, հրաձգությունից եւ գործի դրած պայթուցիկից զոհվել է 11 զինծառայող եւ ոստիկան։ Այս մասին գրում է El Nuevo Herald-ը։ Եվս 3 մարդ վիրավորվել են։
Պարտիզանական հարձակման մեջ իշխանությունները մեղադրում են Ազգային ազատագրական բանակի (ELN) ներկայացուցիչներին։
Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը միջադեպից հետո բանակին հրամայել է ակտիվացնել իր գործողությունները ELN-ի ապստամբների դեմ, փոխանցում է Gazeta-ն։





























