ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նոյեմբերի 14-22-ը կայցելի Թուրքիա, Ֆիլիպիններ եւ Մալայզիա, տեղեկացնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տունը։
Այցելության ընթացքում ԱՄՆ առաջնորդը Թուրքիայի Անթալիա քաղաքում կմասնակցի G20 գագաթնաժողովին, իսկ Ֆիլիպիններում ներկա կլինի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին, փոխանցում է Gazeta-ն։
Բացի այդ, Օբաման կմասնակցի Հարավարեւելյան Ասիայի պետությունների միություն-ԱՄՆ եւ Արեւելյան Ասիայի երկրների գագաթնաժողովներին։





























