Մալայզիական Boeing-ի որոնողական աշխատանքների ընթացքում ուսումնասիրվել է Հնդկական օվկիանոսի ավելի քան 70 հազար ք/մ տարածք։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Մալայզիայի տրանսպորտի նախարար Լիոու Տիոնգ Լայը։
Գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ ապրիլին Ավստրալիայի, Չինաստանի եւ Մալայզիայի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ որոշում էր կայացվել շարունակել որոնումները օվկիանոսի հարավային մասում՝ 120 հազար ք/մ-ի տարածքում։ Ըստ վերջին տեղեկությունների՝ արդեն ուսումնասիրվել է 70.8 հազար ք/մ տարածք»,- փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Միաժամանակ որոնումների ընթացքում անհետացած Boeing 777-ի որեւէ հետք չի հայտնաբերվել։ Հուլիսի վերջին Ֆրանսիայի Ռեյունիոն կղզում տեղաբնակները ինչ-որ իր էին գտել։ Փորձաքննության ընթացքում պարզվել էր, որ այն օդանավի թեւի մի կտորն է։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա մարտի 8-ին Կուալա Լումփուրից Պեկին չվերթն իրականացնող Boeing 777-ը թռիչքից 2 ժամ անց անհետացել էր ռադարների էկրաններից, ինչի պատճառով կապն անձնակազմի հետ խզվել էր։ Հունվարի վերջին Մալայզիայի իշխանությունները խոստովանեցին, օդանավը վթարի է ենթարկվել, իսկ նրա 239 ուղեւորները մահացել են։




























