Կուբայի պետական խորհուրդը երկրի նախագահ Ռաուլ Կաստրոյի առաջարկով ընդունել է երկրի ներքին գործերի նախարար, բանակային կորպուսի գեներալ Աբելարդո Կոլոմեի հրաժարականը։ Ինչպես ասված է Հավանայի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ, Կոլոմեն առողջական խնդիրների պատճառով անցնում է կադրերի հսկողության տակ եւ ազատվում է Պետական խորհրդի անդամի պաշտոնից։ Հաշվի առնելով հեղափոխությանը ծառայելու գործում ցուցաբերած հավատարմությունը՝ որոշում է կայացվել նրան պարգեւատրել Հայրենիքին մատուցած ծառայությունների առաջին աստիճանի շքանշանով։
Համաձայն փաստաթղթի՝ ՆԳ նախարարի պաշտոնը կզբաղեցնի դիվիզիոնի գեներալ Կարլոս Ֆերնանդես Գոնդինը, որը նախքան այդ զբաղեցնում էր գերատեսչության առաջին փոխնախարարի պաշտոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։





























