Հնդկաստանը մտադիր է 6 մլրդ դոլար ծախսել ավտոմայրուղու շինարարության համար, որը գտնվում է Պեկինի ու Դելիի միջեւ վեճի առարկա հանդիսացող Արունաչալ- Պրադեշ նահանգում, հայտնում է Bloomberg գործակալությունը:

Նահանգի ներքին գործերի նախարար Կիրեն Ռիջիջուի խոսքով ՝ 2000 կմ երկարությամբ մայրուղու շինարարությունը պետք է մեկնարկի 2018 թ. սկզբին: «Եթե Չինաստանը զարգացնում է տարածքի իր մասը, ապա մենք էլ մերը կզարգացնենք »,- ասել է նախարարը, հայտնում է Gazeta-ն:

«Հնդկաստանը չի կարողացել արդարացնել սահմանի մոտ ապրող մարդկանց ակնկալիքները: Հիմա մենք որոշակի քայլեր ենք ձեռնարկում»,- հավելել է Ռիջիջուն: Նրա խոսքով, Հնդկաստանի ծրագրերը չպետք է հասկացվեն որպես սպառնալիք Չինաստանին: «Մենք չենք անում ոչինչ, ինչը կարող էր վատացնել հարաբերությունները: Սա ոչ թե Չինաստանի դեմ պայքար է, այլ մեր սեփական տարածքի պաշտպանություն»,- պարզաբանել է նահանգի ներքին գործերի նախարարը:

Ինչպես նշում է գործակալությունը ՝ Արուչանալ-Փրադեշ նահանգը ստեղծվել է վիճահարույց տարածքում 1962 թ. չին-հնդկական պատերազմից հետո: Այդ նահանգում մոտավորապես 1.4 մլն հնդիկ է ապրում, ինչը կազմում է երկրի բնակչության ընդամենը 1 տոկոսը, ընդ որում նահանգի բնակչության մեկ երրորդը ապրում է աղքատության շեմին: