Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Օսկանյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է լուրերը, թե ինքը մտադիր է նոր կուսակցություն հիմնել:

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, խորհրդարանում լրագրողների հարցին, թե կուսակցություն հիմնելու է, Վարդան Օսկանյանն արձագանքեց. «Ձեզ հետաքրքի՞ր չի, որ ինտրիգը մնա, ուրեմն պետք է սպասել»:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի՝ ԲՀԿ-ից հեռանալուց հետո կուսակցությունը լքեց նաեւ Վարդան Օսկանյանը: Արդեն տեւական ժամանակ լուրեր են պտտվում, որ Օսկանյանը մտադիր է կուսակցություն հիմնել եւ մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: