ԱՄՆ-ում գազի գինը 2 դոլարից էլ պակաս է՝ մեկ մլն բրիտանական թերկմիական միավորի դիմաց (35,8 մլն բրիտանական թերմիական միավորը հավասար է մոտ հազար խմ-ի): Սա ամենացածր ցուցանիշն է վերջին երեք տարվա ընթացքում, հաղորդում է Bloomberg-ը:

Նյու Յորքի առեւտրային բորսայում գազի գինը նվազել է մինչեւ 1,997 դոլարի, այսինքն հազար խմ գազն արժե 71,6 դոլար, ինչը ամենացածր ցուցնաիշն է 2012 թվականի ապրիլի 26-ից ի վեր:

«Անսովոր տաք եղանակը նվազեցնում է գազի պահանջարկը, իսկ պահեստարանները գերհագեցած են գազով»,-ասված է հաղորդագրության մեջ:

«Անկասկած նման ճնշումը ստիպում է կրճատել ներդրումները, ինչպես նաեւ հորատման ծավալները եւ գազի որոշ ծավալներ թողնել հողում: Մենք այժն անկման փուլում ենք»,-ասել է Citi Futures Perspective-ի վերլուծաբան  Թիմ Էվանսը:

Նշենք, որ Նյու Յորքում անբնական տաք եղանակ է այս սեզոնի համար՝ մոտ +20 աստիճան, ինչը նորմայից 11 աստիճանով բարձր է: