ԱՄՆ Սենատում քննարկումներ են ծավալվելու՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների թեմայով: Ինչպես գրում է Turan-ը, լսումները կլինեն հոկտեմբերի 28-ին:
«Մարդու իրավունքներն Ադրբեջանում ընտրությունների նախաշեմին»,- այսպես են կոչվում գալիք քննարկումները, որոնք նախաձեռնել են սենատորներ Մարկ Քիրքը ու Քրիս Քունսը, ինչպես նաեւ մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ:
Միջոցառմանը հրավիրվածներից են Արիֆ ու Լեյլա Յունուսների դուստրը՝ Դինարա Յունուսը, Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Կոզլարիչը, Ժոովրդավարության ազգային հիմնադրամի ներկայացուցիչ Մարիամ Լանսկոյը, Freedom House-ի ներկայացուցիչ Թամարա Գրիգորեւան:





























