Սահմանադրական փոփոխություններն էապես կընդլայնեն օմբուդսմենի մանդատը։ Այս մասին  հոկտեմբերի 27-ին ՀՀ խորհրդարանում ասել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով 2014թ. օմբուդսմենի զեկույցի վերաբերյալ իր խմբակցության կարծիքը։

Պատգամավորի խոսքով՝ պետական մարմինները հիմա էլ համագործակցում են օմբուդսմենի հետ, բայց նոր Սահմանադրությամբ ուղղակի պարտավոր են դա անել։ Ընդ որում, նա կարող է աշխատել ոչ միայն կենտրոնական իշխանությունների եւ տեղական ինքնակառավարման հետ, այլ նաեւ ՀԷՑ-ի, եւ այլ ազգային նշանակության կազմակերպությունների, որտեղ կա մարդու իրավունքների ոտնահարման վտանգ։