Արմավիրի մարզում տեխնիկական սորտի խաղողի մթերումն ավարտվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը:

«Կարող ենք արդեն ֆիքսել, որ մեր մարզում տեխնիկական սորտի խաղողն ամբողջությամբ մթերվեց: Մեր մարզում խաղողի մթերման հետ կապված խնդիր այլեւս չկա»,- ասաց Արթուր Այվազյանը:

Նշենք, որ արմավիրցիներն արդեն 2 ամիս բողոքի ակցիաներ էին կազմակերպում մարզում, քանի որ գործարանները մթերում չեն իրականացնում: Հիշեցնենք, որ Արմավիրում այս տարի խաղողի աննախադեպ բերք էր գրանցվել: