Կոտ դ՛Իվուարի նախագահ Ալասան Ուատարան հաղթել է երկրի նախագահական ընտրություններում՝ հավաքելով ընտրողների ձայների 83.66 տոկոսը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Ընտրողների ներկայությունը կազմել է 54.63 տոկոս, հայտնել են ԿԸՀ-ից։
73-ամյա Ուատարան փաստացիորեն նախագահում էր 2011թ.-ից։ Նա վերընտրվել է երկրորդ 5-ամյա ժամկետով։ 2010թ. ընտրություններից եւ վիճելի արդյունքներից հետո երկրում միանգամից 2 նախագահ էր երդում տվել՝ 2000թ.-ից այդ պաշտոնում գտնվող Լորան Գբագբոն եւ վարչապետ Ուատարան։ Ավելի ուշ վարչապետի կողմնակիցներն իրենց վերահսկողությունն էին հաստատել ողջ երկրի տարածքում, իսկ Գբագբոն կալանավորվել էր, փոխանցում է Gazeta-ն։





























