ԱՄՆ Փենսիլվանիայի նահանգում ուղեւորատար ավտոբուսի եւ մեքենայի բախումից զոհվել է մեկ մարդ, փոխանցում է Associated Press-ը։

Ավտոբուսը, որում եղել են Լեհայի համալսարանի թիավարների թիմի անդամները, կողաշրջվել է, սակայն ուսանողները չեն տուժել։ Զոհվել է մեքենայի ուղեւորը, փոխանցում է Gazeta-ն։

Դեպքի վայրում արված լուսանկարում երեւում է, որ ավտոբուսում եղել է 20 ուսանող։ Ոստիկանությունը պարզում է վթարի պատճառները։