Արտաշատում երեկ՝ հոկտեմբերի 27-ին, հրազենային վնասվածք ստացած եղբայրները վիրահատվել են: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի «Մալաթիա» բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել են վիրավորները:

«Վիրահատվել են, երկուսի վիճակն էլ բավարար է, օրվա ընթացքում կտեղափոխենք հիվանդասենյակ»,- ասացին հիվանդանոցից:

Նշենք, որ ըստ տեղեկությունների՝ եղբայրների վրա կրակել է նրանց փեսան, որն արդեն բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:

Ավետի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 27-ին կրակոցներ են հնչել Արտաշատում, եղբայրներ Աշոտ եւ Արմեն Բաղդասարյանները տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի հանգամանքները պարզվում են։