ԱՄՆ Ջորջիայի նահանգի Աքվորդ քաղաքում 2 տարեկան տղան մահացել է՝ տանը գտած ատրճանակից պատահաբար կրակելով իր վրա, հայտնում է 11alive հեռուստաալիքը։

Ինչպես նշել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը, երեխան ատրճանակը գտել էր անկողնու վրա։ Միջադեպի ժամանակ տանը եղել է 4 տարեկան մեկ այլ երեխա։ Երեխաների մայրը այդ պահին տանը չի եղել։

Ոստիկանությունից նշել են, որ որեւէ մեղադրանք դեռ չի ներկայացվել։ Ընթանում է նախաքննություն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։