Կանադայի ափերին զբոսանավի խորտակման պատճառը կետն է եղել, փոխանցում է Associated Press-ը՝ վկայակոչելով նախաքննության տվյալները։

Գործակալության տեղեկություններով՝ այն պահին, երբ կետին ուսումնասիրող զբոսաշրջիկների խումբը հավաքվել էր նավի ձախ կողմում, ջրի տակ գտնվող կետը դուրս էր լողացել եւ վնասել նավի աջ մասը։ Դրա հետեւանքով նավը շուռ է եկել եւ խորտակվել։

Միջադեպից զոհվել է 5 մարդ, ավստրալացի մի զբոսաշրջիկ համարվում է անհետ կորած, փոխանցում է Gazeta-ն։