Սփյուռքի հայությունը չի՛ հանդուրժի իշխանությունների կողմից բիրտ ուժի կիրառումը իր ժողովրդի նկատմամբ: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Հայկական Վերածնունդ» համասփյուռքյան քաղաքացիական կազմակերպությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

««Հայկական Վերածնունդ» համասփյուռքյան քաղաքացիական կազմակերպությունն  ուշադրությամբ հետեւում է վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին՝ ՀՀ իշխող ռեժիմի կողմից առաջադրված սահմանադրական փոփոխությունների առնչությամբ:

«Հայկական Վերածնունդ» քաղաքացիական կազմակերպությունը օրինական է համարում  սահմանադրական  փոփոխությունների դեմ ժողովրդի անհնազանդության  խաղաղ  պայքարը, որը անմիջական ժողովրդաիշխանության պայքարի ձեւ է  եւ նախատեսված է միջազգային իրավունքով եւ բխում է Հայաստանի գործող Սահմանադրությունից:

Մենք սատարում ենք հայ ժողովուրդի դիմադրության առաջնորդ «Նոր Հայաստան» ճակատի շարժմանը:

Կ՛ոչ ենք անում սփյուռքահայությանը՝ անտարբեր չլինել Հայաստանում տեղի ունեցող անցուդարձերին եւ սատարել հայ ժողովուրդի «Ինքնիշխան, Ազատ, Արդար, եւ Հայաստանակենտրոն» իշխանության կերտման վեհ նպատակի իրականացման պայքարին:

Հաշվի առնելով ռեժիմի օրինազանց կամայականությունները (2015 Ապրիլի 7-ին Հիմնադիր Խորհրդարանի առաջնորդների ապորինի ձերբակալումը), «Այո»-ի հետադիմական ճամբարին հորդորում ենք զերծ մնալ խաղաղ անհնազանդություն կատարող ժողովուրդի դեմ բիրտ ուժի կիրառումն արդարացնող քարոզչությունից:

ՀՀ իշխանություններին դարձյալ հիշեցնում ենք, որ Սփյուռքի հայությունը չի հանդուրժելու իշխանությունների կողմից բիրտ ուժի կիրառումը:

«Հայկական վերածնունդ» շարժում

Ստորագրությամբ`

 ՀՎ-Լոս Անջելեսի մասնաճյուղ ՀՎ-Շվեդիայի մասնաճյուղ

ՀՎ-Բելգիայի մասնաճյուղ ՀՎ-Ռուսաստանի մասնաճյուղ

ՀՎ-Գերմանիայի մասնաճյուղ ՀՎ-Ֆրանսիայի մասնաճյուղ

ՀՎ-Իսպանիայի մասնաճյուղ ՀՎ-Չեխիայի մասնաճյուղ

ՀՎ-Լիբանանի մասնաճյուղ ՀՎ-Իտալիայի մասնաճյուղ

ՀՎ-Կանադայի մասնաճյուղ ՀՎ-Նյու Յորքի մասնաճյուղ