«Թալիբան» շարժման գրոհայինները գրավել են Աֆղանստանի Թահար նահանգի Դարքադի շրջկենտրոնը, հայտնում է Tolo-News-ը։

Սեպտեմբերի վերջին արմատականները Բաղլան, Թահար եւ Քունդուզ նահանգներում 300 հազար բնակչություն ունեցող բնակավայր էին գրավել։ Քունդուզն ավելի ուշ ազատագրվել էր կառավարական զորքերի կողմից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հոկտեմբերի 5-ին Hama Press գործակալությունը հայտնել էր, որ թալիբները շարունակում են առաջ ընթանալ դեպի Աֆղանստանի հյուսիս։ Բացի այդ, Tolo-News-ի տեղեկություններով՝ զինյալնեը մոտենում են Տաջիկստանի սահմանին։