Արարատի մարզում հոկտեմբերի 26-ին, բետոնե պանելի ընկնելու հետեւանքով ծանր վնասվածքներով Մասիսի հիվանդանոց տեղափոխված Բաբկեն Ղարսոյանն արդեն ապաքինվում է, վիճակը լավ է եւ հնարավոր է՝ վաղը դուրս գրվի հիվանդանոցից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, NEWS.am-ին տեղեկացրին Մասիսի հիվանդանոցից:
Նշենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բաբկեն Ղարսոյանի մոտ կա կրծքավանդակի սալջարդ, կրծքավանդակի տարածված քերծվածք:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ հոկտեմբերի 26-ին` ժամը 11:25-ի սահմանում, Արարատի մարզի Մասիս քաղաքի «Կայարան» կոչվող տարածքում բետոնե սալիկը պոկվել և ընկել է, ինչի հետեւանքով 1980թ. ծնված Ժորա Փանոսի Բոյմուշակյանը մահացել է, իսկ 1984թ. Բաբկեն Սուրենի Ղարսոյանն այժմ ծանր վնասվածքներով հիվանդանոցում է։





























