Եռօրյա պաշտոնական այցով այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ֆրանսիայի Հանրապետություն է մեկնել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, որտեղ կմասնակցի հոկտեմբերի 28-30-ին կայանալիք Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության համաշխարհային համաժողովին:

Հանձնաժողովից NEWS.am-ին հայտնեցին, որ «Մրցակցության հիմնախնդիրները աշխարհում» թեմայով Համաժողովին մասնակցում են աշխարհի հարյուրից ավելի երկրների մրցակցային մարմինների ղեկավարներ: Օրակարգում տնտեսական մրցակցության քաղաքականությանն առնչվող հարցերի քննարկումն է՝ հիմնված տարբեր երկրների փորձի եւ օրինակների վրա: Համաժողովի շրջանակներում տեղի կունենան ոլորտային քննարկումներ, մասնավորապես, ցեմենտի, քիմիական արդյունաբերության, շինարարության ինչպես նաեւ սննդամթերքի շուկաների վերաբերյալ:

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված է նաեւ Ա. Շաբոյանի հանդիպումը՝ Ֆրանսիայի Հանրապետության մրցակցային մարմնի նախագահ Բրունո Լասերի հետ: