Հոկտեմբերի 27-ին-ին վրաերթի ենթարկված 76-ամյա Բորիս Վարդանյանն այսօր «Արմենիա» բժշկական կենտրոնում այդպես էլ գիտակցության չգալով մահացել է: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին «Արմենիա» բժշկական կենտրոնից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 27-ին Երևանի բնակիչ, 22-ամյա Արշավիր Կարոյանը Հալաբյան փողոցում վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 76-ամյա Բորիս Վարդանյանին: Վրաերթի ենթարկվածին տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն:





























