Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ժամը 08.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էստոնական փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին ու հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել բնակչի դին: