«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր՝ հոկտեմբերի 28-ին, հրավիրված նիստին չի քննարկել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին վերաբերող հարցեր: Այս մասին նիստից հետո NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը: «Քննարկել ենք բացառապես քառօրյային վերաբերող հարցեր»,- ասաց Վահան Բաբայանը:

Նրա խոսքով՝ քարոզարշավին վերաբերող հարցեր այս պահին քննարկվում են կուսակցությունում: Նշենք, որ ԲՀԿ-ն դեռ չի սկսել քարոզարշավը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին կայանալիք քարոզարշավը մեկնարկել է հոկտեմբերի 10-ից: Առ այսօր խմբակցություններից ոչ մեկը չի օգտվել անվճար եթերաժամանակից: