«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ «Գառնի-Երեւան» ջրատարի վրա վթարի վերացման  աշխատանքներով պայմանավորված`

• հոկտեմբերի 29-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

1. Էրեբունի վարչական շրջանի`  Վերին ջրաշեն եւ Մուշավան համայնքների,

2. Նուբարաշեն վարչական շրջանի,

3. Շենգավիթ վարչական շրջանի` Նոր Խարբերդ այգեգործական թաղամասի,

4. Արարատի մարզի՝ Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների եւ անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների.

• հոկտեմբերի 29-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Գ. Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շեւչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների ու նրբանցքների, Վերին Շենգավիթ թաղամասի 1-ին, 2-րդ փողոցների, Ներքին Շենգավիթ թաղամասի, Չեխովի 1-21, Բագրատունյաց 41-ից բարձր համարների, Արտաշատի խճուղու 1-ից-7 համարների եւ 1-ին նրբանցքի արտադրական ձեռնարկությունների, ջերմոցային տնտեսությունների ու «Նաիրիտ» գործարանի ջրամատակարարումը.

• հոկտեմբերի 29-ին ժամը 11.00-18.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ Արցախի պողոտայի եւ Երեւանի ՋԷԿ-ի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: